🚀 Ուրախությամբ հայտնում ենք, որ CODE-SE HUB-ի նախաձեռնությամբ Հայաստանի 21 պատվիրակներ մասնակցել են աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության (ԱՍՁ) վերաբերյալ միջազգային կոնֆերանսին Քիշնևում: Մեր պատվիրակությունը ներառում էր դասընթացավարներ, ծրագրում ներառված դպրոցներից տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտ-ձեռնարկատերեր, որոնք ակտիվորեն ներգրավված են ԱՍՁ զարգացման գործում:

Միջազգային կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 150 մասնակիցներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Մոլդովայից և Ուկրաինայից: Միջոցառման ընթացքում քննարկվել են սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձը և մոտեցումները: Կոնֆերանսի կազմակերպիչները խրախուսել և մրցանակներ են հանձնել աշակերտներին ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար։

📜Հայաստանի պատվիրակ աշակերտներից մեկը նշում է․ «Առաջին անգամ եմ Հայաստանից դուրս և անչափ հուզված եմ, եկել եմ մեր սոցիալական բիզնեսի մասին խոսելու»։

Մեր պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել կոնֆերանսի բոլոր միջոցառումներին, ներկայացնելով Հայաստանում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության զարգացման փորձը և ձեռքբերումները:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և հույս ունենք, որ այս փորձառությունը կնպաստի Հայաստանում աշակերտական սոցիալական ձեռնարկատիրության հետագա զարգացմանը:

«Երիտասարդների կողմից ՍՁ և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների (ԱՍՁ) մոտեցման միջոցով» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ EU4Youth ծրագրի շրջանակներում։

Scroll To Top Image